Մեկնարկել է Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ համագումարը․ մանրամասներ

Քիչ առաջ Երևանում բավականին մարդաշատ համագումար է մեկնարկել, որի խորագիրն է Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ։ Համագումարի նպատակը, ինչպես նշում են բանախոսները, երկիրը ծնկած վիճակից ոտքի հանելն է։

Համագումարի բացման հատվածում նախ ընթերցվել են Ռուսաստանի տարբեր համայնքներից ուղարկված ողջույնի ուղերձները։ Հետո խոսվել է ներկայիս իրավիճակի դժվարությունների, խնդիրների մասին։

Քննարկումների հիմնական առանցքը ներկայիս իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է, ինչպես նշում են իրենց խոսքում ելույթ ունեցողները՝ հիմնավորելով իրենց ասելիքը տարբեր փաստերով։

Բանախոս, համաժողովը վարող Վահրամ Մկրտչյանը նշել է, որ այսօր վտանգված է հայոց պետականությունը։ Նա վստահ է, որ մեզ միտումնավոր են տարել պարտության։

Նշենք, որ այս համաժողովի բնույթին ու բովանդակությանն արդեն անդրադարձել են շատ այլ քաղաքական ուժեր՝ հավաքը բնորոշելով վտանգավոր միտումներով լեցուն նախաձեռնություն։

Նշյալ հավաքի մեկնարկի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: