Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այցելել է Ուկրաինա․ ահա թե ինչ լուսանկարներ է տեղադրել Զելենսկին և ինչ է գրել

Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետը ուկրաինական դեպքերից հետո հաճախ է իր երկրի անունից և իր անունից մտահոգություն հայտնել ընթացող իրադարձությունների առիթով՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային։

Զելենսկին, որ իր ելույթներում բոլորին հորդորում է ավելի անկաշկանդ կանգնել իրենց երկրի կողքին, երբեմն դժգոհում է, որ ոմանք անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերում իրենց։ Այսօր Զելենսկին լուսանկարներ է տեղադրել՝ հայտնելով այն մասին, որ Բորիս Ջոնսոնն այցելել է Ուկրաինա։

Զելենսկին լուսանկարներին կից գրել է հետևյալը․ «Կիևը դեռևս սակավամարդ է և հաճախակի հնչում են օդային ահազանգեր: Բայց նույնքան գեղեցիկ ու առանց կռվի են շարունակում մնալ ծայրամասերը։ Այցելեցինք Հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր։

Ցավոք սրտի, մեր հերոսները շարունակում են ամեն օր զոհվել ռազմաճակատում՝ ռուս օկուպանտների դեմ պայքարում, սակայն մեր հավատարիմ ընկերների օգնությամբ, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, մենք ամեն օր մոտենում ենք հաղթանակին։

Շնորհակալություն Բորիս Ջոնսոնին՝ Ուկրաինա այցելելու և աջակցելու համար։ Մենք հաղթելու ենք, այլ ճանապարհ չունենք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: