Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի երկրորդ բալիկի անունն ու այլ մանրամասներ

Մարտինն ու Հռիփսիմեն այս օրերին այն երջանիկներից են, ովքեր ընտանեկան նոր համալրում են ունեցել և ուրախանում են իրենց երկրորդ տղայի ծնունդով։ Հռիփսիմեն ու Մարտինը մեծ ուրախությամբ են դիմավորել իրենց երկրոդ տղային։

Առհասարակ, բալիկների լույս աշխարհ գալն իր հետ նոր տոն ու թարմություն է բերում ընտանիք, ավելացնում ընտանեկան գույներն ու տրամադրություն։ Երգիչների բալիկը լույս աշխարհ է եկել ամերիկյան միջավայրում։

Ընտանեկան համալրմամբ ուրախ է նաև ընտանիքի ավագ որդին՝ Լեոն, ով արդեն հասցրել է իր նվերը մատուցել փոքրիկ եղբորը։ Լեոն փոքրիկ եղբորը սպիտակ, փափուկ խաղալիք նվիրել՝ կպցնելով իր բարեմաղթանքներով մի բացիկ։

Հայտնի է, որ զույգը նորածին երեխային Ռոբերտ է անվանակոչել, իսկ թե ում պատվին են այդ անունը տվել երեխային, դեռևս հայտնի չէ։

Բալիկի նկարը ևս նրանք դեռևս չեն շտապում հանրայնացնել, բավարարվել են միայն նորածին փոքրիկի թաթիկի մի հատվածի լուսանկարը տեղադրելով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: