Մարիամ Ադամյանն ու Միկա Ղափլանյանը սպասում են իրենց առաջնեկին․ մանրամասներ

Տաղանդաշատ արտիստներ Ադամյան Մարիամն ու Ղափլանյան Միկան ընտանիք են փետրվար ամսին։ Մարիամի ու Միկայի հարսանեկան արարողությունը բավականին զուսպ ու գեղեցիկ կազմակերպված է եղել, որին մասնակցել են արտիստ ամուսինների ընկերները։

Ամուսնությունից հետո Մարիամն էլ, Միկան էլ հազվադեպ են սոցհարթակային հրապարակումներով հանդես գալիս։ Երիտասարդ ամուսինները, ինչպես պարզվում է Մարիամի հարթակի վերջին տեսանյութից, արդեն սիրով ու հուզմունքով սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն։

Միկան ու Մարիամը մի ինքնատիպ ու խորհրդանշական տեսանյութ են տեղադրել, որտեղ ամուսինները տարբեր իրավիճակներում են։ Երջանիկ դեմքով ամուսինները պտտվում են և փարվում իրար, իսկ դրան հաջորդող կադրում արդեն երևում է, որ Մարիամը բալիկի է սպասում։

Ծնողական այս գեղեցիկ սպասումը ներկայացնող, նաև ապագա ծնողների ապրումների մասին խոսող կարճատև, բայց հուզիչ տեսանյութը, ինչպես նաև այլ մանրամասներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: