Արտակ Հարությունյանը գրում է․ «Ասում ա՝ դուք կտեսնեք, թե ինչ փոփոխություններ ու լուծումներ ա բերելու։ Ինձ ա ասում: Լսեք, պարոնայք ու տիկայք, էդ թվում «նախկին» այն ընկերներ, ովքեր քննադատությունից խրտնած հիմա ինձ տեսնելուց փաթաթվելու փոխարեն սառը բարևում են կամ շրջանցում (փառք ու պատիվ նրանց, ովքեր հիմա էլ հետս ջերմ են), դուք լիքը փոփոխություններ եք բերել, բայց, եկեք հստակ լինենք.

— դրական փոփոխություն բերել եք լիքը՝ կոսմետիկ հարցերում. դրանցից են ինչ-որ շերտերի աշխատավարձերի բարձրացումը, թոշակի բարձրացումը, ասֆալտապատումը, ինչ-որ հիմնարկներ հիմնանորագելը. լավ եք արել. խոնարհում էս գործերից յուրաքանչյուրն արածի առաջ:

Բայց ձեր թիմը ձախողել է կարևորագույն բոլոր հարցերը, դրանցից թվարկեմ մի քանիսը.
— Արցախի հարցի խաղաղ կարգավորման ռեալ ծրագիրը մերժելով ավելի է մոտեցրել պատերազմը, արդյունքում տալով 4000 և ավել զոհ, դրանից անգամներ ավել վիրավորներ, կորցնելով ոչ միայն փոխզիջման ենթակա հողերը, այլևը ԼՂԻՄ մաս կազմողները, ջարդելով բանակը,

— Սահմանադրական դատարանի ճգնաժամի դեմ պայքարելուց տարի անց չի լուծել այն, այլ բերել է կիսալուծման, իրականում խնդրի երկարատև թաղման,
— Դատական և իրավական համակարգերում բարեփոխումները չի իրականացրել, այլ ավել է վատթարացրել վիճակը,

— Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությունն ահռելի չափերով խորացրել է,
— Արտաքին հարաբերություններում մեզ դարձրել է չուլ:

Նախորդ ընտրությունների հետո գովում էի ու աջակցում: Սխալ էի անում: Հիմա ձեզ ամենօրյան ռեժիմով հիշեցնելու եմ ձեր սխալները: Էլ լռել չկա: Շնորհավոր ձեր ընտրությունը: Կարդացեք ու լուծեք խնդիրները: Չլուծեք, էլի կխոսենք»: