Ամառային այս տապին հրդեհային իրավիճակները մեծ վնասներ են հասցնում ոչ միայն Թուրքիային, Հունաստանին, այլ նաև Ամերիկային։ Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում հրդեհումները լրջագույն խնդիրներ են առաջ բերել։

Ընդամենը մի քանի՝ հաշված ժամերի ընթացքում հիմնահատակ այրվել է նահանգի կոլորիտային ու հետաքրքիր քաղաքներից մեկը՝ Գրինվիլը։ Գրինվիլ բնակավայրի հիմանդրման պատմությունը գալիս է դեռևս 19 -րդ դարի կեսերից, երբ Կալիֆոռնիան այցելուների մեծ հոսք էր ունենում։

Այս բնակավայրն առավել քան հարյուր հիսուն տարված պատմություն ուներ։ Քաղաքում դեռ կան, կանգուն են շենքեր, որոնք ոչ ավել, քան հարյուր տարի առաջ են հիմնվել:

Ըստ մարդահամարի վերջերս հրապարակված տվյալների՝ այս բնակավայրում ապրում էր ավելի քան հազար հարյուր բնակիչ: Ըստ Կալիֆորնիայի անտառային տնտեսության ու հակահրդեհային աբժինների տվյալների՝ այս տարածաշրջանում բռնկված հրդեհն արդեն հասցրել է ընդգրկել ավելի քան 113 հազար հեկտարի հասնող տարածք:

Հրդեհը շուրջ վաթսուն շինության ոչնչացման պատճառ է դարձել և uպառնում է ավելի քան 12,000 -ին: Բացի քաղաքացիների տներից, հրդեհվել են նաև սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ, վառելիքների լցակայաններ, կարևոր օբյեկտներ։