Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնի ու երկարամյա ղեկավար Տիգրան Մուկուչյանը վերջին շրջանում բավականին լարված ու հագեցած աշխատանքային գրաֆիկով մասնակցում էր Սահմանադրական դատարանում ընթացող թեժ քննարկումներին ու լսումներին։

Նա այդ քննարկումների շրջանակներում նաև ելույթով է հանդես եկել, ինչպես նաև պատասխանել է իրեն ուղղված հարցերին։

Հարցերից ամենաինտրիգայինը Ն․ Փաշինյանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին է եղել, որը Տ․ Մուկուչյանը հերքել ու ժխտել է։

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ նրան սուր ինֆարկտով հիվանդանոցային համալիր են փոխադրել։ Նրա ինքնազգացողությունը վատացել է երեկ։ Այսօր Տիգրան Մուկուչյանն իրեն բավականին լավ է զգում, վիճակը կայունացել է։

Այդ մասին նա անձամբ է հայտնել իրեն հարցման համար զանգած լրատվամիջոցի ներկայացուցչին։ Նա ասել է, որ սրտի ստենդավորում է արվել, իսկ ներկա պահին նրան արդեն հիվանդասենյակ են տեղափոխել և նա կազդուրման փուլում է գտնվում։