Ադրբեջանում գտնվող մեր տղաների մասին անհանգստանում են, թերևս, հայազգի բոլոր ներկայացուցիչները։ Նրանց վերադարձի մասին տեղեկությունները լիաթոք ուրախություն են պատճառում շատ շատերին։

Այսօր ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ գերիներից ևս տասնհինգն են ուղարկվել հայրենիք։ Այս մասին տեղեկությունն առաջին անգամ հանրայնացրել են ռուսական լրատվամիջոցները՝ որպես աղբյուր նշելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ադրբեջանական կողմն իր շնորհակալությունն է հայտնել Մուրադովին, որ կարողացել է միջնորդել և իրենց հանձնել Ֆիզուլիի ու Զանգելանի տարածաշրջանների ականապատված տարածքների քարտեզները։

Դրա փոխարեն ադրբեջանական կողմը համաձայնել է ևս տասնհինգ տղաների ուղարկել հայրենիք։ Նշենք, որ տրամադրված տարածաշրջաններում շուրջ իննսուներկու հազար ականներ կան տեղակայված, որոնք երևում են հանձնված քարտեզների վրա։

Հայտնի է, որ տղաներն արդեն գտնվում են օդում։ Գործընթացը հնարավոր է եղել իրականացնել նաև մեր ԱԱԾ-ի և ԳՇ-ի համատեղ ջանքերի շնորհիվ։ Ինքնաթիռը վայրէջք է կատալելու ընդամենը մի քանի րոպեից, որից հետո կհրապարակվեն նաև վերադարձած տղաների անուն ազգանունները։