Հրաչ Մուրադյանն առաջին լուսանկարն է հրապարակել դստեր հետ․ ահա թե ինչ է գրել նա

Հրաչ Մուրադյանի կյանքում բեկումնային ժամանակաշրջան է, քանի որ տարիներ շարունակ կանոնարկված, գծագրված գրաֆիկով ապրող, պլանավորված առօրյայով առաջնորդվող հաղորդավարը փոխել է իր կենցաղում ու ապրելակերպում ամեն ինչ։

Պատճառը նրա նորաստեղծ ընտանիքում առաջնեկ դստրիկի հայտնվելն է։ Հրաչն արդեն հայրիկ է։ Ամեն ինչում պատասխանատվության մեծ չափաբաժնով հանդես եկող երիտասարդը պատասխանատու է նաև հայրիկի կարգավիճակում։

Նա չափազանց ուշադիր է առաջնեկի հետ կապված բոլոր հանգամանքների նկատմամբ՝ անունից սկսած մինչև նրա քնելու և այլ հարմարությունների կազմակերպումով։

Ի վերջո ծնողների ընտրություն կանգ է առել Միա անձնանվան վրա։ Այսպիսով՝ Հրաչի առաջնեկի անունը Միա է։ Փոքրիկ Միան արդեն տանն է։ Հայրիկը բաց չի թողել առիթը և լուսանկարվել է փոքրիկ Միայի հետ՝ նրան բարի գալուստ մաղթելով։

«Բարի գալուստ երկիր մոլորակ, դու իմ միակ մոլորակ»,- գրել է Հրաչն իր ու դստեր առաջին հանրային համատեղ լուսանկարին կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: