Հրաչ Մուրադյանը ամենից հայտնի հաղորդավարներից է, ով վարում է ամենից ռեյտինգային ու քննարկումների արժանացած հաղորդումներից մեկը՝ «Կիսաբաց լուսամուտները»։ Հաղորդավարը որոշ փակագծեր է բացել, որոնք հետաքրքրում են շատերին։

Խոսելով Ն․ Փաշինյանի հանդեպ իր հնչեցրած քննադատության մասին՝ Հրաչ Մուրադյանը խոստովանում է, որ դրանից հետո նա որևէ քաղաքական հետապնդման չի ենթարկվել։ Նա պարզապես իր կարծիքն է հայտնել, երբ ասել են, թե նոր Հայաստանում իրենց հաղորդումը չպետք է լինի։

Հ․ Մուրադյանը նաև մանրամասներ է պատմում այն մասին, թե ինչպես է ինքն իր ինքնատիրապետումը կորցրել նկարահանումների ժամանակ, կամ ինչպես է շատ աշխատելու արդյունքում եկել մի վիճակի, որ իրեն նկարահանման հրապարակից տարել են շտապ օգնության մեքենայով։

Նա հիշում է, թե ինչպես է իր հայրիկի մահվանից հետո նկարահանման տաղավար գնացել, ինչպես է նախապես խնդրել, որ ոչ ոք իրեն չմոտենա ու չցավակցի, քանի որ դա իր համար լրացուցիչ ցավ էր։

Հրաչ Մուրադյանի անկեղծ խոստովանությունները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։