Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի ընտանիքում տոն է․ մանրամասներ

Հայտնի ամուսինական զույգերից մեկի՝ Մարտինի և Հռիփսիմեի ընտանքիում նշելու գեղեցիկ առիթ կա։ Նրանք նշում են իրենց ընտանիքի ստեղծման ինը տարին։ Այս կարևոր իրադարձությանն անդրադարձել են և՛ Մարտինը, և՛ Հռիփսիմեն։

Հռիփսիմեն իր հարթակում տեղադրել է իր ու Մարտին համատեղ վերջին լուսանկարներից մեկը՝ գրելով, որ իրենք արդեն ինը տարի է, ինչ միասին են, իսկ Մարտինն իր հերթին նույն միջավայրում արված փոքր-ինչ այլ լուսանկարով է կիսվել՝ գրելով, որ սիրում է Հռիփսիմեին միշտ։

Մարտինը նշել է նաև, որ լուսանկարներն արվել են Դվին համալիրում։ Նկատելի է, որ Հռիփսիմեն բավականին նիհարել է։ Թերևս, բոլորին էլ հայտնի է, որ այս ամուսինները երկու զավակներ են մեծացնում և դաստիարակում։ Երեխաներից ավագը դպրոցահասակ է, իսկ կրտսերը՝ մանկահասակ։

Երգիչների հետևորդները բավականին ջերմ են արձագանքել նրանց այս հրապարակմանը՝ մաղթելով, որ նրանք միշտ երջանիկ ու սիրված լինեն։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: