«Հորադիզում իր լացը գալիս էր՝ նայելով զինվորների վիճակին»․ արխիվում կա այդ տեսագրությունը

Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը և հարցազրույցի շրջանակներում նրա հնչեցրած մտքերը դեռ շարունակում են քննարկման առարկա մնալ։ Քննարկումները խիստ տարաբնույթ են ու տարատեսակ։

Վերլուծաբան Էդգար Էլբակյանը, անդրադառնալով Ս․ Սարգսյանի հարցազրույցի վերջին հատվածում արտահայտած մտքերին, ուշագրավ փաստեր է հրապարակել դեռևս 1994 թվականից։

Նա գրել է․ «Հարցազրույցի 2-րդ մասում Սերժ Սարգսյանն ասաց, որ հայոց բանակի կայացման վաղ շրջանում պայմանները շատ ծանր էին և հիշատակեց, որ Հորադիզում իր լացը գալիս էր՝ նայելով զինվորների վիճակին։ Իմ տրամադրության տակ եղած արխիվում կա այդ տեսագրությունը (16.10.1994 թ․)։

Այստեղ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է։ Կադրերում կտեսնեք նաև ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին, 5-րդ կամավորական մոտոhրաձգային բրիգադի հրամանատար զորավար Մանվել Գրիգորյանին և ՊՊԿ անդամ, ոստիկանապետ Արմեն Իսագուլովին»։

Էդգար Էլբակյանի տեղադրած տարիների վաղեմության տեսանյութը կարող եք դիտել ստրոև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: