Արդեն ամիսներ շարունակ Քրիստինե Եղոյանն ունի մայրիկի կարգավիճակ։ Մինչ դստրիկի լույս աշխարհ գալը Քրիստինեն պարբերաբար իր հարթակներում նշում էր իր անհամբերության մասին՝ ցանկանալով հնարավորինս շուտ գրկել իր բալիկին։

Քրիստինեն հիմա էլ հաճախ է դստեր մասնակցությամբ կադրեր տեղադրում, որոնցում երևում է, որ նրա դուստրը բավականին մեծացել է և գնալով իրեն է ավելի շատ նմանվում արտաքնապես։

Քրիստինան նախօրեին մի զվարճալի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է դստերը՝ Լեա Մարիային տարել բժշկական զննության։ Երևում է, թե աղջնակն ինչ ուշադրությամբ է հետևում բժշկի շարժումներին, նայում նրա դեմքին։

Քրիստինեն հետո ցուցադրում է, թե ինչ քնքշանքով է վերաբերվում դստերը։ Մեկ այլ կադրում էլ երևում է, թե ինչպես է Լեային ասում, որ հոգնել է նրանից, քանի որ չի թողնում, որ հանգսիտ քնի։ Իսկ թե ինչպես է արձագանքում այս ամենին Լեան, կարող եք դիտել տեսանյութի մեջ։