Հոգեմոտ երաժշտություն, որը կարելի է լսել ժամեր շարունակ․ տեսանյութ

Արամ Այրումյան հայրենքից հեռու հայրենակիցներին շարունակում է իր կախարդական հնչյուններով զմայել և ուրախացնել։ Նա մատուցում է բարձրաճաշակ ու հոգեմոտ երաժշտությունը, որը ժամեր շարունակ կարելի է լսել և ընդհանրապես չհոգնել։

Արամ Այրումյանի կատարումների մեծ մասը հեղինակային են։ Նա անձամբ է երաժշտություն կերտում և մատուցում ունկնդրին։ Առաջարկում ենք նախ վայելել Ա․ Այրումյանի հեղինակային հրաշալի ստեղծագործություններից մեկը, որը նախատեսված է հարսանեկան պարի ժամանակ հնչեցնելու համար։

Հերթական հրապարակմամբ Արամի ներկայացրած վերջին կատարումներից մեկը տարբերվում է նախորդներից, քանի որ այն հեղինակային չէ։ Երաժիշտը գեղեցիկ կերպով մատուցում է Առնո Բաբաջանյանի ոգեղեն ստեղծագործություններից մեկը։

Արամը կատորում է բաբաջանյանական Նոկտյուրն կոչվող ստեղծագործությունը։ Նրա կատարման ֆեյսբուքյան հրապարակման ներքո տեղ են գտել բազմաթիվ դրական ու հիացական արձագանքներ։

Արամ Այրումյանի մատուցմամբ հնչող Բաբաջանյանական կախարդիչ մեղեդին կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ՝ թողնելով կատարման մասին ձեր տեսակետները, տպավորությունները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: