Հին կադրեր հայտնի հումորիստ Ռոբերտ Մարտիրոսյանի մասնակցությամբ, որոնք դիտելիս անհնար է չծիծաղելը

Ռոբերտ Մարտիրոսյանը հանդես է եկել նոր հեղինակային հաղորդման ներկայացմամբ, որը վերնագրել է «Նոյի թիվ»։ Հաղորդման շրջանակում Ռոբերտը ուսումնասիրել է Արմենիա հեռուստաընկերության արժիվը, դուրս բերել ուշագրավ կադրեր, որոնք քննարկել է ընկերների հետ։

Առաջին հաղորդման շրջանակում նա հրավիրել է իր ընկերներ Արամին ու Գարիկին։ Նրանց հետ միասին քննարկել է Արմենիայով ժամանակին հեռարձակվող մի հաղորդում, որի ժամանակ երիտասարդ տղաները կամ աղջիկները գտնում են իրենց զույգին։

Ռոբերտը, ինչպես պարզվում է, նույնպես մասնակցել է այդ հաղորդմանը, սակայն ներկայացել է ոչ թե իր անունով, այլ որպես Մամիկոն։ Նա մրցել է մի տղայի հետ՝ փորձելով գրավել մի աղջկա սիրտ։ Իսկ թե ինչպես է Ռոբերտը դա արել, ինչպես են դրան արձագանքում ընկերները, կարող եք դիտել կից ներկայացված նյութի մեջ։

Նշենք, որ Ռոբերտը բավականին անկեղծ է իր հաղորդման մեջ։ Նրա հաջորդ հյուրերը Միհրանն ու Արփին են լինելու։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: