Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս համերգային ճամփորդության է մեկնել Միացյալ Նահանգներ՝ ելույթ ունենալով հայ երաժշտասեր հանրության ներկայացուցիչների հետ։ Երգչուհու ելույթները բավականին ջերմ մթնոլորտում են անցել։

Այս մասին պատմել է ինքը՝ Լիլիթը՝ գրելով այսպես․ «Հիմա Լոս Անջելեսում եմ։ Էստեղի ելույթներիցս ստացած ջերմությունն ու վերջին պրեմիերայիս հետ կապված ձեր ուղարկած էներգիան խառնվել են իրար ու ինձ շոկի են ենթարկում։ Սիրում եմ ձեզ»։

Երգչուհին նաև լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, թե նա ինչ տեսքով և ում հետ է ելույթ ունեցել։ Երգչուհին հանդես է եկել ամբողջությամբ կարմիրի մեջ, նրանց ուղեկցել են պարուհի աղջիկներ, որոնք նույնպես կարմիրի մեջ են։

Ինչպես երևում է, մայրիկ լինելու հաճելի հոգսը չի խանգարում երգչուհուն զբաղվել սիրելի գործով։ Նա նույն ակտիվությամբ շարունակում է գործել երգարվեստի ասպարեզում։

Հավելենք, որ աշխատասեր ու ինքնատիպ երգչուհին վերջերս ներկայացրեց իր սկսած սյուժետային երաժշտական պատմության վերջին հատվածը։