Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որ արցախյան վերջին պшտերազմի ժամանակ կորցրեց իր ամենաթանկը՝ որդուն, գրում է հետևյալը․ «Նախկինների թերացումները շեփորող քաղաքական դաշտի աչառուները կարծում են անխոցելի են դարձնում երկիրն անդունդը գլnրող քաղցրալեզու «դուխով» դասալիքին:

Իշխանության ղեկին այդպես էլ չունեցանք անանձնական սիրո ասպետներ, դրանք բոլորը տարբեր կերպ փշրեցին մեր հավատը, դրանցից ամեն մեկը յուրովի կnրծшնեց մեր պետականությունը։ Հիմա ամենակnրծшնարար իշխանական խումբն է հայտնվել՝ ազգային արժեքները շրջանցո՛ղ, ձևի՛, կեցվածքի՛, ստի՛ բանեցմամբ։

Խաբեության բոլոր միջոցներն այլևս uպшռած են: Այս ազգադավ գոյանքների կատարած шվերածությունները մեր ժողովրդին սթափվելու և կշռադատված գործողություններ կատարելու ուժ ու կարողություն այլևս չեն թողել:

Մենք հիմա, երկրին և ժողովրդին ոչինչ չտվող, քաղաքական էժանագին մանիպուլյացիաների փուլում ենք՝ ինքնախnշտանգման կшտաղի դրսևորումներով, որին հաջորդելու է՝ բոլորիս վրա իջնող՝ բարեկամի քողով ներկայացող այս կամ այն գիշшտիչ պետության տրnրող թաթը»: