Հայկ Աղաջանյանը շուտով պետք է հայրիկ դառնա։ Նրա կինը՝ Տաթևը, սպասում է իրենց առաջնեկին։ Օրեր առաջ Հայկը տիկնոջ հետ պարզել էր իրենց առաջնեկի սեռը՝ կազմակերպելով հատուկ միջոցառում։ Հենց այդ ժամանակ էլ Հայկն ու Տաթևն իմացել էին, որ ծնվելու է տղա բալիկ։

Սակայն, ինչպես պարզվում է, սպասվող այս իրադարձությանը նախորդել է տանը կազմակերպված ավելի հուզիչ միջադեպ։ Հայկը ընտանիքի անդամներին բավականին անակնկալ կերպով է տեղեկացրել զավակի սպասելու լուրը։

Ստորև կցված է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Հայկն ինչպես է հայտնում ընտանիքի անդամներին, որ շուտով ընտանիքը համալրվում է ևս մեկ անդամով, որն իր զավակն է լինելու։ Երևում է նաև, թե ինչպես են այս լուրը շատ բուռն ու էմոցիոնալ ընդունում ընտանիքի անդամները։

Նրանք անմիջապես վեր են ցատկում իրենց տեղերից, շնորհավորում առաջիկայում ծնողներ դառնալ պատրաստվող ամուսիններին։ Նրանց աչքերում ուրախության արցունքներ են։