Վերլուծաբան Ն. Մնացականյանը, խոսելով նախկին նախագահի արած հայտարարությունների, նրա արտահայտած մտքերի մասին, նշել է, որ դրանք քաղաքական պարզագույն շանտաժի ակնառու դրսևորումներ են: Լրագրողը համեմատականներ է անցկացրել գեներալի և դիլետանտի միջև:

Հիշեցնելով, թե զինվորականի համար որքան թանկ ու մեծ նշանակություն ունի զինվորական գաղտնիքի պահպանումը՝ լրագրողն արձանագրում է, որ նախկին նախագահը, լինելով երկրի անվտանգության նախկին երաշխավորը, այդ իրողության նկատմամբ այլ մոտեցում է դրսևորում:

Նա նշում է, որ զինվորական գաղտնիքները շահարկման թեմա կարող են դարձնել դիլետանտները, իսկ հերոսին ամենևին էլ վայել չէ խոսել երկրի անվտանգության, ընթացիկ բանակցությունների մասին հակառակորդ երկրի ղեկավարի՝ Ալիևի դիրքերից:

Ն. Մնացականյանն անընդունելի է համարում հնչեցրած այն կարծիքները, թե ներկայիս իշխանություններն Արցախի հարցում հստակված դիրքորոշում չունեն, կամ թե Արցախը ենթարկվում է Երևանին և այլն:

Ն. Մնացականյանի այս և այլ ուշագրավ ու կարևոր դիտարկումները կարելի է դիտել վարը ներկայացված նյութի մեջ: