Հանրահայտ քաղաքական վերլուաբաններից մեկը՝ Լևոն Շիրինյանը, գրում է․ «Նկատել եք՝ երկար ժամանակ է երկրի արմատական վերակառուցման առաջարկներ եմ անում, որի ընկալումը պահանջում է մտավոր լարում ու մասնագիտական ընկալում։

Սակայն, ամեն առաջարկի հետ սկսվում է «պեչենու բաղի» մաշված ու զզվելի երգը .հիմնը պիտի փոխվի, գերբը պիտի փոխվի և նման անպտուղ մտամարզանքներ։ Նախ ինչո՞ւ պիտի փոխվի։ Հետո, հերիք չէ փոշման ապրեք։

Ռսաթրքերին հաղթելու եք, դրա՞նք են ձեզ խանգարում։ Թե անպտուղ քննարկումներին դարավոր սիրահարվածությունն է «վարի գնում»։ Ֆիզիկոսի հետ, լազերային ֆիզիկոսի հետ, քիմիկոսի հետ, կենսաբանի հետ խոսում ես երկրի անվտանգության մեջ իր մասնաբաժնից, քրթմնջում է ՄԱԳԱՏԵ-ից։

Բարեկամ, հիվանդ հո չե՞ս, գործդ արա։ Հերիք չէ՞, ուղեղիդ անհաս, միջազգային իրավունքն ու հարաբերությունները մեկնաբանես։ Թե՞ Սերտիֆիկատդ է թղթի կտոր»,- իր գրառումը եզրափակում է հանրահայտ քաղաքագետ Լևոն Շիրինյանը։