Գնել Սարգսյանը գրում է․ «Հարգարժան տիկին Աննա Հակոբյան, դուք անչափ ուժեղ եք, գեղեցիկ, նրբանկատ և խnրաթափանց։ Ձեր հատկապես վերջերս հրապարակած գրառումը շատերին շատ բան կարող էր պատմել ու որ ամենա կարևորն է սովորեցնե՛լ, կրթե՛լ, ցավոք որոշների մի մասը ընդունակություն չունեն սովորելու մյուսն էլ սովորածը ըմբռնելու։

Խնդրում ենք, մնացեք այնպիսին, ինչպիսին որ կաք,չկաշկանդվեք ու չնահանջեք հանկարծ (դա ձերը չէ), գիտենք որ բարդ է, բայց փորձեք ուշադրության չարժանացնել ԱՅԼաՍերունդների վայրահաչnցներին ու ակամայից նրանց հունով սողացող ոչ այնքան գիտակից որոշ քաղաքացիների պահելաձևին։

Եղե՛ք միշտ վստահ դիրքորոշում հայտնելուց ու գործելուց, ասել է թե, եղե՛ք այնպիսին ինչպիսին որ կաք, եղե՛ք միշտ հայրենիքի, պետության, մարդու՛ և խաղաղության ջատագովը և իմացեք որ հայ գիտակից քաղաքացին ճշգրտորեն բարձր է գնահատել ու գնահատում է ձեր դերն ու կարևորությունը հանրային և հասարակական կյանքում։

Հարգանքներս։ Հ.գ. գիտեմ որ նույն կեղտամիտ շրջանակները կարող են սա էլ շահարկել, ոչինչ, բան չկա, իրենք իրենց չափով են գործում, իսկ ես էլ իմ, ուղղակի ցանկացա զորակցությունս ու հարգանքներս հայտնել, կարծում եմ շատերն են համաձայն ու շատերն են միանում»։