Հայկ Սահակյանը, ով մտերիմների շրջանակներում հայտնի է որպես Ռիժիկ, այսօր կբոլորեր ծննդյան քսանմեկ տարին։ Հայկի ծննդյան օրը միշտ տոն է եղել ընտանիքի անդամների համար։ Արդեն երկրորդ տարին է, որ Հայկը ֆիզիկապես մտերիմների կողքին չէ իր ծննդյան տարեդարձին, իսկ մտերիմների աչքերը թաց են։

Հայկի ծննդյան օրը հավաքվել են նրա ընկերներն ու հարազատները։ Մեծ տորթ են պատրաստել, «Ես կամ» հուզիչ երգի հնչյունների ներքո Հայկի մայրիկը կիսում է Հայկի ծննդյան օրվա առիթով պատրաստված տորթը։

Ներկաներից ոչ ոք չի կարողանում զսպել արցունքները։ Հայկի մայրն իր երախտագիտությունն է հայտնում բոլորին՝ իրենց ներկայության համար։ Նա ասում է, որ Հայկի սխրանքն իզուր չի անցել, սակայն հասկանալի է, որ նրանց ցավն անամոք է։

Հայկի ծննդյան երեկոյի հուզառատ պահերը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։ Այն նայելիս անհնար է զսպել արցունքները։