Հասմիկ Կարապետյանն իր բնnւթյամբ շատ տարբեր է իրեն համարում մյուսներից։ Սիրելով իր բնությունը՝ Հասմիկը սկզբունքորեն պահպանում է այն բոլոր հանգամանքներում։ Հասմիկը չի հերքում, որ ամուսինը նույնպես ցանկացել է փոխել նրա բնությունը, բայց նա հաստատուն է։

Հասմիկն ասում է, որ անցյալում իր կենսափորձի մեջ եղել են դրվագներ, երբ կանգնել է իրադրության առաջ, nր կամ պետք է ընտրեր անձնական կյանքը, կամ զբաղվեր երգով։ Նա տարիներ շարունակ միայնակ է եղել հենց այդ ընտրության համար։

Հասմիկը չի փոշմանել իր անցած դժվարությունների համար, քանի որ ունեցել է և հիմա էլ ունի իր ձեռագիրը։ Մինչ օրս էլ Հասմիկի կյանքում երբեմն անկումային իրավիճակներ են լինում, այդ վիճակից հենց ինքն է իրեն կարողանում հանել։

Հասմիկը պատմում է, որ Շանթի հետ շփումները խորցնելուց առաջ նա առաջնային պայման է դրել երգել շարունակելը։ Շանթն ընդառաջ է գնացել նրա խնդրանքին։ Հասմիկի ուշագրավ պատմության շարունակությունը՝ կից։