Հասմիկ Կարապետյանը երկար լռությունից հետո վերջապես նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ Ուշացած, բաց չթողնեք

Երկու բալիկների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող Հասմիկ Կարապետյանին արդեն տարիներ շարունակ նրա երկրպագուները կարոտում են, քանի որ բազմազբաղ հոգսերով տարված՝ երգչուհին չի հասցնում զբաղվել մասնագիտական գործունեությամբ։

Ամիսներ առաջ սոցցանցային իր հարթակում ակտիվացած Հասմիկն ակնարկել էր, որ առաջիկայում պատրաստվում է անակնկալ մատուցել իր երգարվեստի սիրահարներին և իրեն կարոտողներին։ Այսօր արդեն պատրաստ է անակնկալը։

Հասմիկ Կարապետյանը դուետային համագործակցության արդյունքում նոր գործ է ներկայացրել երկրպագուների դատին։ Երգը վերնագրված է «Ուշացած»։ Երգչուհին գործը ներկայացնում է Դեր Հովայի հետ միասին։

Հասմիկը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն իր հիացմունքն ու գնահատանքն է արտահայտել Դեր Հովայի երաժշտական տաղանդի մասին։  Մատուցվող նոր երգի խոսքերն էլ, երաժշտությունն էլ հեղինակել է հենց Հասմիկ Կարապետյանը։

Տեսահոլովակը, որի ռեժիսորը Դեր Հովան է, և երգը, որն հեղինակել է Հասմիկ Կարապետյանը, կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: