Սառնարանի տհաճ հոտի խնդիրը ծանոթ է գրեթե բոլոր տնային տնտեսուհիներին։ Ինչպես կանխարգելել դրա առաջացումը։ Բացի քիմիական միջոցներից, գոյություն ունեն նաև բնականները։ Ընտրեք որևէ մեկը և վայելեք մաքուր սառնարանը։
Տարեկանի հաց․ սովորական սև հացը կտրել կտորների, դնել ամանիկների վրա և շարել սառնարանում։
Բրինձի հատիկներ․ լցնել ամանիկների մեջ և դնել սառնարանի դարակներում։
Կտրատած սոխ, խնձոր, կարտոֆիլ․ լավ են հոտազերծում սառնարանը, բայց պետք է մի քանի օրը մեկ փոխել։

Բուրավետ խոտաբույսեր և համեմունքներ․ սառնարանում պահելով ռեհան, քրքում, մեխակ, թարխուն, դարչին, նեխուր, ուրց դուք պայքարում եք տհաճ հոտի գոյանալու դեմ։ Կօգնի նաև վանիլի մզվածքը, որով պետք է սրբել դարակները։
Նարինջ, լիմոն․ որպես օդի թարմեցուցիչ կարելի է օգտագործել ոչ միայն թարմը, այլև չորացրած կեղևները։
Աղ, շաքարավազ․ ուղղակի դնել սառնարանի մեջ բաց ամանով և տհաճ հոտի հետք անգամ չի լինի։
