Հանրաճանաչ արտիստ Կարպ Խաչվանքյանի տարեդարձն է։ Նա ծնունդով Ախալցխայից է, իսկական անունը Կարապետ է եղել։ Երբ արդեն հասուն երիտասարդ է, Հայաստան տեղափոխվելու որոշում է կայացրել, իսկ մինչ այդ սովորել է Թիֆլիսի դերասանական դպրոցում։

Ստանալով դերասանի ու ռեժիսորի մասնագիտություն՝ շուտով Կարպը դառնում է ժամանակի կինոյի ամենից հայտնի ու պահանջված դեմքը։

Նրա ինքնատիպ կերպարը, ներկայացումների կամ ֆիլմերում հանդես գալու ժամանակ ինպրովիզացիոն լուծումները կրկնապատկում են նրա փառքն ու պահանջարկը։

Կարպին հանդիսատեսը հայկական բեմի Չապլին անունն էր տվել։ Նա դպրոցում առանձնապես չի փայլել առաջադիմությամբ, ավելին, ուսուցիչներն անհանգստացած էին նրա կարողություններով։ Կարպն իրական կյանքում տխուր և ինքնամփոփ է եղել։

Կարպն ամուսնացած է եղել Թագուհի Լևոնովնայի հետ։ Թագուհին ֆրանսերենի դասախոս էր։ Կարպը կյանքի վերջին տարիներին ունեցել է առողջական խնդիրներ, որոնց պատճառով կուչ էր եկել ու փոքրացել։

Նրա խաղընկերները հիշում են, թե նա ինչպես էր նույնիսկ հիվանդ ժամանակ բեմ բարձրանալիս կերպարանափոխվում, ուղիղ և սլացիկ տեսք ընդունում։