«Հանկարծ զգացի, որ բազմոցից ընկնում եմ, տանն ամեն ինչ ճոճվում է, չխկչխկում, Անուկան կանգնած ճոճվում ու ճչում է

Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հանկարծ զգացի, որ բազմոցից ընկնում եմ, տանն ամեն ինչ ճոճվում է, չխկչխկում, Անուկան կանգնած ճոճվում ու ճչում է։ Միանգամից հագա հուդդիս ու կուրտկաս, կոշիկ-կուրտկա հագցրեցի Անուկային, պայուսակս վերցրի,գազն ու հոսանքն անջատեցի և դուրս թռանք տանից:

Մեզ չկորցրեցինք, խանութից գնեցի, հաց, ջուր, բուլկի, քաղցրավենիք և գնացինք Չարենցավան: Թվում է ոչինչ չեմ արել, բայց հիմա, որ հիշում եմ զարմանում եմ, թե մի քանի վայրկյանում ինչպե՞ս դրանք հասցրեցի։

Բայց ինձ դաս եղավ, այլևս տանը տուն մտնելիս միանգամից գիշերանոց չհագնել, որովհետև գիշերանոցի տաբատով էի դուրս թռել և ավելին՝ հասել Չարենցավան։ Արդեն նաև պայուսակ եմ պատրաստել դա միշտ կմնա տան մի անկյունում։

Անուկան արդեն ինձնից լավ գիտի, թե ցնցման ժամանակ ինչ պետք է անի: Մինչև դուրս գալն արագ գնաց կանգնեց տան համեմատաբար ապահով հատվածու, ասում ա՝ էստեղ գլխավորևում նիսուշիյ պատ ա։

Պատմություն այն մասին, թե ինչ արեցի, երբ փետրվարի 13-ին Երևանում 5-6 բալլ ուժգնությամ երկրաշարժ զգացինք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: