Սիլվին շատ է առիթներ ունեցել խոսելի իր կյանքի հին ու նոր փոփոխությունների մասին։ Սիլբվիի համար մեծ պատասխանատվություն է բալիկի գոյությունը։ Սիլվիին ժամանակին շատ օգնել է ամուսինը, որն, ըստ Սիլվիի, իրենից շատ ավելի հոգատար է։

Հիմա Սիլվիի համար ավելի դժվար է։ Ամուսինը հեռախոսով նրան խորհուրդներ է տալիս, թե ինչպես վարվի երեխայի հետ, ինչ դիրքով պառկեցնի և այլն, բայց Սիլվիի համար դժվար է։ Նա մեծ անհանգստություններ է ունենում, երբ բալիկը լաց է լինում։

Սիլվին հնդկական հարսանիքով է ամուսնացել, քանի որ նրան նաև հետաքրքիր էր հնդկական ծիսակարգը։ Նրանք առաջիկայում գուցե նաև հայկական ծիսակարգով ամուսնանան։ Նա ճշտել է, որ հայկական եկեղեցին չի թույլատրում այլ կրոնի կրողի հետ ամուսնանալ։

Սիլվին նոր խոսակցություններ է լսել նաև իր բալիկի մաշկի գույնի մասին։ Նշելով, որ բալիկի մաշկը շատ բաց է՝ ասում է, որ շատերը խոսակցություն են տարածել, որ բալիկի մաշկը շատ թուխ է։ Նա նորմալ կհամարեր նաև թուխ մաշկը, բայց չի ընդունում այդ մասին խոսակցությունները։