Հայտնի և տաղանդավոր դերասան Գարեգին Չեպչյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ և հանրահայտ դերասան Գարեգին Ճեպչյանը նշում է ծննդյան հիսունվեց տարին։ Նա ծնունդով Երևանից է։ Գարեգինը, ով առավելաբար հայտնի է Գարիկ անունով, հետաքրքիր մշակութային միջավայրում է ծնվել և մեծացել։

Գարեգինի հայրը հայտնի դերասան Գևորգ Չեպչյանն է, ով ծնվել ու մեծացել է Դոնի Ռոստովում, իսկ առավել հասուն տարիքում փոխադրվել է Հայաստան։ Գևորգ Չեպչյանը, հետագայում նաև նրա որդին, դերասանական կրթություն են ստացել Երևանում՝ Թատերական ինստիտուտում։

Գարեգինը 1986 թվականից սկսած տարբեր թատրոններում հանդես է եկել որպես դերասան։ Նա մինչ օրս էլ հաջողությամբ հանդես է գալիս ներկայացումներում՝ թատերական բեմից, ինչպես նաև ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ հեռուստաէկրանից։

Գարեգինին հաճախ կարելի է տեսնել լուրջ և հոգեբանական բարդ դերեր և կերպարներ կերտելիս։ Նա նաև հաճախ է ռազմական թեմաներով ֆիլմերում նկարահանվում։ Գարեգինն իր անձնական հարցերի, ընտանիքի մասին չի սիրում պատմել և սկզբունքորեն չի խոսում անձնական մանրամասներից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: