Հայտնի հաղորդավարուհի Մերի Շահինյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հայտնի հաղորդավարուհի Մերի Շահինյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունյոթ տարին։ Մերին ծնվել է Երևանում, դպրոցական ու բուհական կրթությունը ստացել է ծննդավայրում, իսկ հետո տնտեսագիտություն և իրավագիտություն է ուսումնասիրել Սանկտ-Պետերբուրգում։

Հետագայում Մերին հայտնվել է Արմենիա հեռուստաընկերությունում՝ հայտնի դառնալով որպես հաջողակ հաղորդավարուհի։ Աշխատանքային գործունեությանը զուգահեռ Մերին նաև արտասահմանում վերապատրաստման դասընթացների է մասնակցել՝ ստանալով հավաստագրեր։ Մերին 2008-2009 թվականներին եղել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։

Մերին արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է։ Նա ընտանիք է կազմել Արտաշես Մարգարյանի հետ, ով բնակվում է Գերմանիայում և հաջողակ գործարար է։

Ա․ Մարգարյանը, ով ավելի քան քսաներկու տարի Հայաստանում չէր եղել, Հայաստան է ժամանել հատուկ Մերիին ամուսնության առաջարկ անելու համար։

Նրանք արդեն երկու բալիկ ունեն։ Առաջնեկը տղա է՝ Միքայելը, ով հինգ տարեկան է, իսկ կրտսերը դուստր է՝ Լեան, ով երկու տարեկան է։ Ընտանիքը բնակվում է Ֆրանկֆուրտում, որտեղ էլ մեծանում է փոքրիկ Միքայելը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: