Հայտնի հաղորդավարուհի Մաշա Մատվեևային վերջին տարիներին հեռուստադիտողը մշտապես տեսնում է նաև հեռուստաէկրանից։ Հաղորդավարուհին չի թաքցնում, որ հաճախ են իրեն ծաղրում, կամ իր հետ կոպիտ վերաբերվում իր գիրության պատճառով։

Հաղորդավարուհին տարիներ առաջ Ռուսաստանից գալուց հետո կարողացել է իրեն գտնել ռադիոհաղորդավարության ասպարեզում։ Մաշան Մոսկվայում ունի հայր, ընկերներ, սակայն նրա համար Երևանն անչափ հարազատ է, քանի որ այստեղ էլ նրա մայրն ու հայաստանցի ընկերներն են։

Տարիներ առաջ Մաշան Մոսկվայում թողել է ամեն ինչ։ Նա Հայաստանում սկսել է միայնակ մեծացնել իր տղային, ով արդեն տասը տարեկան է։

Մաշան խոստովանում է, որ երբ իր տղան՝ Արտյոմը, լույս աշխարհ է եկել, նա արդեն հասկացել է, որ նրան միայնակ է մեծացնելու, ինչը սակայն չի ընկճել նրան։

Մաշայի անկեղծ խոստովանությունները անձնական և մասնագիտական թեմաների շուրջ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։