Հայտնի հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու շատերին սիրելի դարձած հաղորդավարուհիներից Հրաչուհի Ութմազյանը նշում է տարեդարձը։ Հրաչուհին ծնվել ու մեծացել է մշակութապես հագեցած ընտանեկան միջավայրում, որն էլ չէր կարող իր ազդեցությունը չունենալ նրա ձևավորման ու զարգացման վրա։

Հրաչուհու տատիկը հանրահայտ ու մեծ հարգանք վայելով արտիստուհի Հրաչուհի Ջինանյանն է, որի որդին՝ Արթուր Ութմազյանը մեծապես ազդվել է մայրիկի մասնագիտությունից ու կենսակերպից։ Հետագայում որդին իր դստերը հենց մայրիկի պատվին է անվանակոչել։

Հրաչուհին մեծ սիրով է հիշում, թե ինչ միջավայրով է ինքը շրջապատված եղել դեռ փոքր տարիքից, ինչ խստությամբ և նրբանկատությամբ են վերաբերվել տանն իր կրթության ու դաստիարակության հարցերին, ինչ միջավայրով է նա շրջապատված հիմա։

Խ․ Դաշտենցի անունը կրող դպրոցն ավարտելուց հետո Հրաչուհին Միջազգային հարաբերություններ է սովորել ԵՊՀ-ում, որին զուգահեռ ու հետո էլ ամսագրերի ու հեռուստատեսությունների խմբագիր է եղել, վարել է հաղորդումներ։

Մինչ այսօր էլ նա հաղորդումներ է վարում, իսկ անձնական կյանքը որևէ դեպքում չի հանրայնացնում։

Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: