Հայտնի լրագրող Ժիրայր Ոսկանյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է իրեն զգում հայտնի լրագրողը հիմա

Հանրահայտ լրագրող Ժիրայր Ոսկանյանը, ինչպես հայտնի է, հետպատերազմյան ժամանակահատվածում շատ ծանր վիճակում էր հայտնվել։ Ժիրայրի ֆիզիկական վիճակը մաշում էր ինչ-որ անհայտ հիվանդություն։

Ժիրայրը ԵՊՀ-ի քաղաքագիտության բաժինն է ավարտել, սակայն զբաղվել է լրագրությամբ և հայտնի է որպես լրագրող։ Նա աշխատել է Հանրային ռադիոյում, որպես մեկնաբան ու հարցազրուցավար հանդես է եկել հեռուստատեսությունում։

Ժիրայրը հատկապես ակտիվ էր արցախյան վերջին պատերազմի ժամանակաշրջանում։ Անձամբ մեկնելով մարտերի թեժ կետեր՝ նա ռեպորտաժներ ու մանրամասներ էր ներկայացնում տեղում տիրող իրավիճակից։

Հիվանդության պատճառով լրագրողը միառժամանակ ստիպված հրաժարվել էր սիրելի զբաղմունքից։ Նա ընկերների աջակցությամբ և օգնությամբ նույնիսկ եղավ արտերկրում, լսեց բազում պրոֆեսիոնալ բժիշկների և լաբորատորիաներ ախտորոշումներ ու խորհուրդներ։

Այսօր արդեն Ժիրայրը բավականին ապաքինվել է։ Նա նույնիսկ կարողացել է վերադառնալ եթեր՝ վարելով իր հայտնի հարցազրույցները։ Ժիրայրի վերադարձից հետո նրա առաջին հյուրը Զարեհ Սինանյանն է եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: