Հայտնի լրագրող Արտյոմ Երկանյանը հրապարակել է գեղեցկուհի դստեր լուսանկարը

Հանրահայտ հաղորդավար Արտյոմ Երկանյանը երկու զավակների հայրիկ է։ Նրա զավակներից ավագը աղջիկ է, իսկ կրտսերը՝ որդի։ Արտյոմի աղջիկը՝ Էլինան, արդեն բոլորել է քսան տարին։ Այսառթիով հայրը տեղադրել է դստեր լուսանկարը՝ գրելով․

«Ու նա արդեն 20 տարեկան է։ Անկախության օրն է ծնվել։ Երևի այդ պատճառով է այդքան անկախ»։ Նկարում Էլինան ինքնատիպ կերպարով է։ Սույն հրապարակմանը շատերն են արձագանքել։ Հաղորդավարի հրապարակմանը նրա սոցհարթակային ընկերներից մեկն այսպիսի մեկնաբանություն է թողել․

«Ուրեմն, էն օրը փողոցում աղջկադ տեսել եմ ու երկար նայում էի մազերին, հա նայում էի, աչքս չէի կարողանում կտրել։ Փաստորեն նա է, արդեն 20 տարեկան, իսկ ես քանի՞ տարի նրան չէի տեսել։ Հրաշք է»։

Իսկ աղջկա ուսուցիչներից մեկն էլ այսպես է արձագանքել Արտյոմ Երկանյանի հրապարակմանը․ «Իմ խելացի ու համեստ աշակերտուհի, շնորհավորում եմ։ Միայն հաջողություններ, նպատակներ ու անսահման երջանկություն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: