Հայտնի է Լիլիթի և Վահեի փոքրիկի անունը․ նոր լուսանկարներ և այլ մանրամասներ

Օրեր առաջ վերստին մայրացած Լիլիթ Մուրադյանը հիմա արդեն տանն է և զբաղվում է իր արդեն երկու բալիկների խնամքով։ Լիլիթը լուսանկար է հրապարակել, որտեղ ինքն իր երկու բալիկների հետ է։

Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ նորածին փոքրիկի հետ մայրիկը դուրս է եկել հիվանդանոցից ու պատրաստվել տուն գնալուն։

Լիլիթն իր ինսագրամյան հարթակում անկեղծորեն խոստովանել է, որ շատ է ջանում, շատ է հոգնում, իրենք արդեն չորսով են, սակայն մեկ է՝ շատ ոգևորված է նոր մարդու՝ փոքրիկ տղայի ներկայությամբ։

Փոքրիկին ծնողները Միքայել են անվանել։ Վահեն ևս փոքրիկ որդու հետ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում փոքրիկ Միքայելը բռնել է հայրիկի ձեռքը։ Վահեն գրել է, որ իրեն շատ երջանիկ է զգում, միաժամանակ պատասխանատվության մեծ զգացում ունի։

Լիլիթը պատմում է, որ իրենց դուստրը շարունակ նորածին եղբոր կողքին է, փորձում է ամեն կերպ խնամել փոքրիկ Միքայելին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: