Ռ․ Սարգսյանի մահվան ցավալի փաստին շատերը մինչ հիմա դժվարանում են հավատալ, քանի որ նրա մեջ այնքան շատ կյանք ու պայծառություն կար։ Հայ հայտնի երգիչներից Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյան, Սարո Թովմասյան և Ռազմիկ Ամյանի կատարմամբ նոր երգ է հրապարակվել։

Երգը նվիրված է առաջին տկնոջը և հրապարակվել է նրա ծննդյան օրվա առիթով։ Այն տեղադրվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական սոցհարթակում։ Վերնագրված է «Ի սրտե»։

Երգի երաժշտության հեղինակը Կարեն Սևակն է, իսկ խոսքերը, ինչպես դժվար չէ կռահել, հեղինակել է Ավետ Բարսեղյանը։ Երգում արտահայտվում է անսահման կարոտ և սրտից բխող անափ սեր դեպի Ռիտա Սարգսյանը, ով բոլորին ապրեցնում էր իր սիրով ու ջերմությամբ։

Երգին զուգահեռ պատրաստվել է տեսահոլովակ, որտեղ երևում են կադրեր Ռիտա Սարգսյանի գործունեությունից, նրա տարբեր տարիների հանդիպումներից ու այցելություններից։

Տեսահոլովակի կադրերում տիկինը մեծ մասամբ փոքրիկների հետ է։