Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասան Սարգիս Գրիգորյանը նշում է ծննդյան քառասուներկու տարին։ Սարգիսը Երևանի Գայի անունը կրող դպրոցում սովորելուց հետո ընդունվել է Գյուղինստիտուտ, որտեղ, սակայն, ուսումնառությունը կիսատ է մնացել։

Հաջորդել է զինծառայությունը, որից հետո սկսել է Հայֆիլմում սովորել։ Ապա Սարգիսն ուսումնառություն է ստացել Կինոյի և թատրոնի ինստիտուտում։ Ապա սկսել է կերտել տարատեսակ դերեր։

Հենց դերասանության ոլորտում առաջին քայլերն անելու ժամանակ էլ Սարգիսը հանդիպել է Մանոյին։ Նա մինչ այդ արդեն իսկ ունեցել է ընտանիք և մեկ աղջիկ, սակայն որոշել է կյանքը կապել Մանոյի հետ և մինչ այժմ էլ նրա հետ է։

Սարգիսը Մանոյի հետ երկու չքնաղագեղ աղջնակ ունի։ Նա չի էլ փորձում հերքել, որ իրենց ընտանեկան առօրյան բոլորի նման խնդիրներով լեցուն է, սակայն բոլորն էլ լուծելի են։

Սարգիսն ու իր ընտանիքը կապ են պահում նրա Սարգսի ավագ դստեր հետ։ Այժմ Սարգիսն իր ընտանիքի հետ միասին ապրում է Ամերիկայում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: