Հանրաճանաչ արտիստ ու ռեժիսոր Վարդանյան Գոռը նշում է ծննդյան տարեդարձը։ Գոռը ծնունդով Երևանից է։ Դեռ վաղ տարիքից զբաղվել է կարատեով, իսկ դպրոցից հետո Տնտեսագիտական համալսարանում է կրթություն ստացել։

1993 թվականից Գոռը ներգրավված է եղել նախագահի անվտանգության համակարգում՝ պաշտպանելով երկրի ղեկավարի անձը։ Երեք տարի անց նրան հաջողվել է ստեղծել սեփական մարզադպրոցը, որը տարիներ շարունակ նրա անդուլ աշխատանքի շնորհիվ ընդլայնվում է։

Նա սև գոտու է արժանացել 1998 թվականին, ընդ որում նա այդ գոտուն արժանացել է հենց Չակ Նորիսի կողմից: Գոռ Վարդանյանի հետագա հաջողությունները ոչ միայն սպորտի ոլորտի հետ են կապված, այլ նաև ֆիլմարտադրության։

Նա, համագործակցելով ֆիլմարտադրության ներկայացուցիչների հետ, կարողացել է ստեղծել մի շարք ֆիլմեր, որոնցում սյուժեն պտտվում է մարդկային հարաբերությունների ու սպորտի շուրջ։

Բացի աշխատանքային հաջողությունները, Գոռը նաև գեղեցիկ ընտանիք է կազմել, որտեղ մեծանում են երեք զավակներ՝ երկու որդի ու մեկ դուստր։