Հանրահայտ արտիստներից Հովհաննես Ազոյանն այսօր բոլորում է ծննդյան երեսունինը տարին։ Հովհաննեսը ծնվել, մեծացել և կրթություն է ստացել հայկական միջավայրում՝ Երևանում։ Բարձրագույն կրթությունը Տնտեսագիտական համալսարանում է ստացել։

Հովհաննեսն ունի ֆինանսիստի և կառավարչի որակավորում, սակայն դեռ ուսանողության տարիներից ի վեր հանդես է եկել նախ Կավեյնի, ապա նաև ֆիլմերի մեջ՝ զբաղվելով դերասանությամբ։

Նա այն հայտնի արտիստներից է, ով չունենալով դերասանական կրթություն՝ հաջողել է այդ ոլորտում։

Հետաքրքիր կյանքով է ապրում դերասանը։ Նա երկու անգամ է ամուսնացել։ Առաջին ամուսնությունից դերասանը մեկ դուստր ունի, ով արդեն դպրոցական է։ Հովհաննեսի ավագ աղջկա անունը Վիկտորիա է։

Վերջերս Հովհաննեսը երկրորդ անգամ է ընտանիք կազմել։ Նա ամուսնացել է Հասմիկ Հովսեփյանի հետ, ով վերջերս դերասանին տղա բալիկ պարգևեց։

Դերասանը տարբեր առիթներով իր սերն ու նվիրվածությունն է հայտնում կնոջն ու երկու երեխաների նկատմամբ։