Հայտնի դերասան Լևոն Հարությունյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ, սիրված ու խարիզմատիկ դերասան Լևոն Հարությունյանը նշում է ծննդյան հիսունչորս տարին։ Լևոնը ծնունդով Արագածոտնի տարածաշրջանի Սասունիկ բնակավայրից է։

Դեռահասության տարիքում Լևոնը ճանապարհին մրգեր է վաճառել, որպեսզի գումար վաստակի և Երևան հասնի։ Լևոնի ծնողները Գյումրիից են։

Սասունիկի միջնակարգ դպրոցում ուսումնառություն ստանալուց հետո Լևոնն ընդունվել է Աշտարակում գտնվող Կիսահաղորդիչների ուսումնարան։ Որոշ ժամանակ անց Լևոնին նկատում է հայտնի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։

Նա ապագա արտիստին հրավիրում է, որ աշխատի «Մետրո» կոչվող թատրոնում։ Այստեղից սկսվում է Լևոնի դերասանական ուղին։ Նա հանդես է գալիս կինոյում, ինչպես նաև թատրոնի բեմից։

Լևոնն արժանացել է հեղինակավոր պատվոգրերի և մրցանակների։ Նրան հանդիսատեսը սովոր է տեսնել տրադիկոմեդիկ կերպարներում։ Արտիստը հաջողությամբ կարողանում է զուգահեռել և ներկայացնել ողբերգականն ու կատակերգականը։

Լևոնը մեկ որդի ունի։ Լևոնի տղայի անունը Դավիթ է։ Նա հատկապես շատ է սիրում տղայի հետ ժամանակ անցկացնել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: