Հանրահայտ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշում է ծննդյան երեսունչորս տարին։ Նաիրան ծնունդով Երևանից է։ Նա սովորել է Գ. Մարգարյանի անունը կրող համար 94 միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել է Թատերական ինստիտուտ։

Նաիրան դեռ ուսանողության տարիներից թատերական բեմերում է հանդես եկել, ապա նաև ընդգրկվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակազմ՝ հանդես գալով հեռուստատեսությունում։ Ն․ Մովսիսյանը հաջողությամբ նկարահանվել է տարաբնույթ ֆիլմերում։

Նրա անձնական կյանքը ևս բուռն ու հետաքրքիր ընթացք է ունեցել։ Նաիրան ամուսնացել է, սակայն դստեր ծնունդից հետո ամուսնալուծվել է՝ իր մայրիկի հետ միասին մեծացնելով միակ աղջկան։

Նաիրան խոստովանում է, որ իր համար աշխարհում առաջնային տեղ են զբաղեցնում ծնողները։ Նա մեծ ցավով է համակերպվել իր հայրիկի կորստի հետ։

Այժմ Նաիրան դարձյալ ամուսնացել է։ Նա մի առիթով ասել է, որ ամուսինը պարսկահայ է, ով գերադասում է իր ինքնությունը գաղտնի պահել։