Հայտնի դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասանուհիներից Մարինկա Խաչատրյանը բոլորել է ծննդյան քսանչորս տարին։ Կապուտաչյա Մարինկան դպրոցն ավարտելուց հետո նախ ընտրել է դիմահարդարի մասնագիտությունը։

Դրանից հետո նա ուսումը պարի գծով է շարունակել, որից հետո էլ հայտնվել է «Սիրո գերին» հեռուստասերիալում՝ հայտնի դառնալով նաև որպես դերասանուհի։

Նրա համագործակցությունը հիմնականում «Շանթ» հեռուստաընկերության հետ է։ Մարինկա Խաչատրյանն իր տարեդարձի առիթով լուսանկար է հրապարակել՝ արտահայտելով նաև իր մտքերը երջանկության մասին։

Նա ասել է, որ ինքն իրեն երջանիկ է զգում հարազատների, ընկերների ու ընտանիքի անդամների հետ շրջապատված։

Մարինկան այն կարծիքին է, որ ամեն մի տարի ունի իր առանձնահատուկ հետաքրքրությունն ու գեղեցկությունը, ուստի պետք չէ ամենևին էլ տխրել ևս մեկ տարով մեծանալու համար։

Որպես ևս մեկ տարվա ավարտի ամփոփում՝ Մարինկան ասել է, որ յուրաքանչյուն տարի իր հետ հեռացնում է որոշ մարդկանց, փոխարենը բերում է նաև նորերին։ Մարինկային հաճախ կարելի է տեսնել պայծառ կերպարում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: