Հայտնի դերասանուհին առաջին անգամ մայր է դարձել․ մանրամասներ և ուշագրավ կադրեր

Հանրահայտ ու երիտասարդ արտիստուհի Էլեն Սարգսյանին շատերը ճանաչել ու սիրել են մեծ ճանաչում ձեռք բերած «Կյանք ու կռիվ» ֆիլմի շրջանակներից, որտեղ Էլենը շատ դրամատիկ կերպար էր խաղում։ Նրա կերտած կերպարը՝ Սոֆին, ֆիլմում խուլ էր ու համր։

Մինչ այդ Էլենը նաև ակտիվ մոդելի աշխատանքներ էր տանում։ Նա դեռ 2020 թվականի ամռանը հանրայնացրեց նորություն այն մասին, որ նշանադրվում է Վահան Մարտիրոսյանի հետ։ Արդեն մեկ տարի անց գարնանը՝ մարտ ամսին, արտիստուհին ընտանիք է կազմել Վահանի հետ։

Այս տարվա ամռանը՝ հունիս ամսին, Էլենն իր հարթակում լուսանկար է տեղադրել, որտեղ արդեն նկատելի է, որ արտիստուհին բալիկի է սպասում և շուտով մայրանալու է։ Օրեր առաջ էլ Էլենն իր հարթակում հայտնել է այն մասին, որ լույս աշխարհ է եկել իր առաջնեկ բալիկը։

Երեխան տղա է։ Էլենն այլ մանրամասներ չի հայտնել դեռ երեխայի անվան ընտրության մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: