Դասական շախմատի Հայաստանի առաջնությունից հետո տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի առաջնություն, որտեղ Հայաստանի չեմպիոն հռչակվեց Հայկ Մարտիրոսյանը։ Սրամիտ հայորդին
![]()
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիտանը կայացած երկու օրվա պայքարի արդյունքում վաստակեց 7,5միավոր՝ կես միավորով առաջանցնելով երկրորդ տեղն զբաղեցրած Արթուր Դավթյանից։ Հզորների եռյակըեզրափակեց Զավեն Անդրիասյանը՝ վաստակած 6,5 միավորով:

Դասական շախմատում Հայաստանի նորընտիր չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը մոտ էր մեդալ նվաճելուն, բայց զիջեց Զավենին՝ լրացուցիչ ցուցանիշներով։ Հատկանշական է, որ արագ շախմատի առաջնությանը կանայք և տղամարդիկ միասին էին մասնակցում։ Կանանց մեջ լավագույն հորիզոնականը զբաղեցրեց Էլինա Դանիելյանը։

Նա 19-րդն է՝ 5 միավորով։ Կանանց մեջ երկրորդ լավագույն արդյոււնքը գրանցեց Վերոնիկա Խաչատրյանը՝ վաստակլով 4,5 միավոր և զբաղեց նելով 25րդ տեղը։ Երրորդ լավագույն արդյունքն Աննա Խաչատրյանինն է։ Նա 4,5միավորով 28րդն է։ Դասականշախմատի Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը 4միավորով զբաղեցրեց 31րդ տեղը։