Հայկոյի և որդու մասնակցությամբ արխիվային տեսանյութ․ առանց հուզվելու անհնար է դիտել

Հայկոյի և նրա միակ տղայի՝ Արմանի ջերմ հարաբերությունների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Տաղանդավոր երաժիշտը նաև տաղանդավոր հայրիկ է եղել իր տղայի համար։

Հենց այդ հանգամանքն է պատչառը, որ Արմանն այդքան ծանր է տանում հոր ֆիզիկական բացակայությունը։ Նա հաճախ է իր ապրումների մասին խոսում ընկերների կամ մայրիկի հետ։

Այդ մասին կարելի է իմանալ՝ հետևելով Անահիտ Սիմոնյանի հրապարակումները։ Անահիտն իր վերջին հրապարակումներից մեկում պատմել էր, թե ինչպես է Արմանը խորհուրդներ տվել ծնողների բաժանության առիթով տխրած ընկերոջը։

Անահիտը հիացմունքով է խոսում Արմանի ոգու ամրության մասին, միևնույն ժամանակ մեծ թախիծով է արձանագրում, որ Արմանը ամեն օր կարոտում է Հայկոյին։

Համացանցում մի նոր արխիվային տեսանյութ է առկա, որտեղ երևում է, թե Հայկոն ինչպես է բեմից երգում իր տղայի հետ միասին։

Առհասարակ, նրանց հարաբերությունները շատ ընկերական են եղել։ Նշված տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: