Հայաստանի նախագահներից մեկի՝ հանրահայտ քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձն է։ Նա ծնվել է Սեդրակ և Էմմա Քոչարյանների ընտանիքում՝ Ստեփանակերտում։

Ռ․ Քոչարյանի հայրը, լինելով փախստականների զավակ, փոքր տարիքում հաստատվել է Ստեփանակերտում, որտեղ էլ հետագայում ընտանիք է կազմել ու աշխատանքային գործունեություն ծավալել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ։

Ռ․ Քոչարյանը շատ լավ ուսումնական առաջադիմություն է ցուցաբերել դպրոցում։ Նա նաև ըմբշամարտի է հաճախել։ Ապա սովորել է Մոսկվայի Էներգետիայի ինստիտուտում։ Ուսումը որոշ հանգամանքների բերումով կիսատ է մնացել։

Ծառայել է սովետական բանակում, ապա աշխատել է նախ որպես շինարար, ապա՝ էլեկտրիկ։ Աշխատել է թե՛ Մոսկվայում, թե՛ Ստեփանակերտում։ Հետո սովորել է նաև Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան շարժմանը։

Ապա սկսվել է նրա քաղաքական գործունեությունը, որն էլ նրան հասցրել է ընդհուպ մինչև նախագահի աթոռին։

Ռ․ Քոչարյանը ընտանիք է կազմել Բելլա Քոչարյանի հետ, երեք զավակների հայր է, ունի թոռներ, որոնց հետ սիրում է ժամանակ անցկացնել։