Հակոբյան Հակոբն ու Հովհաննիսյան Արմենը հյուընկալվեն են Մհերին՝ պատմելով իրենց նածագծի ու անձնական այլ հանգամանքների մասին։ Երկու ընկերները նախապես չեն էլ պատկերացրել, որ նրանց համագործակցությունը լուրջ հաջողության է հանդիպելու։

Հակոբը գտնում է, որ իրենց սիրել են իրենց անկեղծության համար։ Իրենց հաջողություններով հանդերձ՝ Հակոբն ու Արմենը առանձնապես հեռուստաեթերում չեն երևում հրավերների պակասության պատճառով․ նրանց հարթակը յութուբյանն է։

Արմենը շատ է կարևորում այն փաստը, որ կա յութուբյան հարթակ, որը թույլ է տալիս ինքնարտահայտվելու՝ առանց կաշկանդվելու հնարավորությունների բացակայություններից։ Նրանք այլևս ստիպված չեն լավ հարաբերություններ ստեղծել տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։

Մհերը հիշում է, թե ինչպես են Հակոբն էլ, Արմենն էլ իրենք իրենց գտնելու որոնումների մեջ գտել են իրար ու հաջողության են հասել։ Մհերը ներողություն է խնդրում Հակոբից, որ ժամանակին նրան իր ընկերների հետ չեն հասկացել՝ վատ վերաբերվելով նրա երգելու որոշմանը։ Թե ինչպես է դրան արձագանքում Հակոբը ու ինչ է պատմում՝ կից։