Լ. Շիրինյանը շարունակում է սոցհարթակային հրապարակումներով հանրայնացնել իր կարծիքն ու դիտակումները քաղաքական, պետական կառույցներում խմորվող իրադարձությունների շուրջ:

Նրա մտահոգության առանցքում արդեն տևական ժամանակ է, ինչ ապօրինի կերպով հարստացած գործիչներն են գտնվում: Քաղաքագետը երևույթը բնութագրում է Գողապետություն գոյականով՝ նշելով, որ պետք է համապարփակ պայքար տանել դրա դեմ:

Հերթական սոցհարթակային հրապարակման մեջ քաղաքագետն այն կարծիքն է հայտնել, որ այդ պայքարը թևակոխել է կարևոր ու վճռորոշ փուլ: Նա ակնհայտ է համարում այն փաստը, որ Գողապետությունը դիրքավորվել, բարիկադավորվել է դատական համակարգի թիկունքին:

Ըստ քաղաքագետի՝ փորձ է արվում իրավունքն ու փաստաբանական ծառայություններն օգտագործել մասնավոր շահի համար:

Լ. Շիրինյանը հրապարակումն ավարտել է վստահությամբ. «Չկա ու չի կարող լինել իրավունք առանց ԲԱՐՈՅԱԿԱՆ ենթատեքստի.այլ կերպ այն վերածվում է ՄԱՖԻՈԶ հետնախորշի:

Հակապետական բարիկադի վերածված «համակարգը» պետք է մեռնի,որպեսզի ապրի հայ ժողովուրդն ու Հայաստանը: Հայ հեղափոխությունը շարունակվում է»: