Բեյրության դժբախտ ու ցավալի ելքով աղետի զարգացումները շարունակաբար մնում են համայն աշխարհի մտասևեռման կիզակետում, քանզի պատահածը աներևակայելի իրադարձություն է, որի հետևանքները մեծանում է ամեն ժամ:

Պարբերաբար փոփոխվում են կորուստների ու զոհերի թվերի հետ կապված տվյալները:

Հայությունն ուշադրությամբ հետևում են աղետի գորի հայտարարված բեյրության նորություններին: Քանի որ լիբանանյան հայ համայնքն ամենից մեծ համայնքներից է, մեծ է նաև հայերի անհամգստության չափը:

Մեծ ցավ է նաև մահացած քաղաքացիների մասին տվյալներ իմանալը:

Հանրայնացվել են մեր մահացած ազգակիցների լուսանկարները: Լուսանկարները դիտելիս ցավն ու ափսոսանքը կրկնապատկվում է, քանի որ բոլոր զոհերն էլ լուսավոր ու պայծառ դեմքեր են:

Նրանցից շատերը երիտասարդներ էին, ովքեր նոր էին մտնում կյանքի հորձանուտ:

Շատերն էլ ծնողներ են, ովքեր հեռացան՝ առանց վայելելու իրենց զավակների մեծանալը տեսնելու բերկրանքը՝ թողնելով իրենց բալիկներին առանց ծնող:

Մահացած մեր հայրենակիցների լուսանկարները հանրայնացրել է Լևոն Լեոն Բարսեղյան օգտատերը, ով ևս լիբանանաբնակ է: