Մարգարիտ Եսայանը գրում է․ «Այսօր ինչ-որ սոցհարցում աչքովս ընկավ, ըստ որի, կապիտուլյանտը գյուղերում դեռ ձայն ունի։ Մեկին հարցրի, ախր՝ ո՞նց, մի՞թե գյուղերում չեն տեսնում, թե երկիրը ինչ վիճակի հասցրեց, զոհերի, կորցրած Արցախի, այս ամբողջ համազգային ողբերգության մասին մի՞թե գյուղերում չգիտեն։

Պատասխանը սա է՝ գյուղերում հանրային են նայում, համ էլ, կապիտուլյանտի մեջ իրենք իրենց են տեսնում։ Ե՞ւ, կրկի՞ն պետք է համակերպվենք «փողոցային» ընտրությանը, մանիպուլացված ընտրողի «ճաշակին»։

Ինքս մեր գյուղերի մասին շատ ավելի լավ կարծիքի եմ, համոզված եմ, գյուղացին էս տնաքանդին, հայրենիքաքանդին ձայն չի տալու։ Գյուղացին խորաթափանց է՝ վատին, սրիկային, խաբեբային զգում է, հեռվից էլ է ճանաչում, որքան էլ հանրայինով իրեն փորձեն խաբել։

Գուցե եւ շատ գյուղերում ոչ ֆեյսբուք են մտնում, ոչ էլ այլ թիվիներ դիտում, բայց գյուղացուն դրանք հարկավոր չեն, մեր ազգային դիմադրողականությունը կաշխատի, ազգային խորաթափանցությունը կաշխատի նաեւ գյուղերում, եւ ընտրության օրը բոլոր գյուղերում եւ քաղաքներում կմերժեն դավաճան կապիտուլյանտին, հասկանալով, որ հակառակը իրենց եւ իրենց զավակների մահն է եւ հայրենազրկումը»